Գալիս է այս աշխարհի իշխանը, որ Ինձ վրա ոչ մի իշխանություն չունի:
Հովհ.14; 30
Ինչու՞ եւ ո՞վ է մեր օրերում շահագրգռված հոգեկան հիվանդ հանդիսացող միասեռականների իրավապաշտպանությամբ, ավելին՝ այդ հիվանդության մասշտաբների համաշխարհային ընդգրկմամբ:
Այսօր արդեն ընդունված օրենքում խճողված «գենդեր» հասկացությունը, որը ենթադրում է, փաստորեն, սեռերի անպարագիծ, փոխներթափանցված փոխհարաբերություններ եւ փոխշփումներ, նախկինում (ոչ վաղ անցյալում, քանզի «գենդեր» տերմինն ինքը ոչ վաղնջական պատմություն ունի մեր սոցիալական պատմության մեջ) որակվում ու սահմանվում էր` որպես տղամարդ-կին իրավահավասարության եւ եղած երկու սեռերի միջեւ սոցիալական արդարության խնդիր:
Ու՞մ համար են ընդունվում այդ օրենքները եւ ի՞նչ հիմնավորմամբ, ասենք. եւ՛ թելադրողները, եւ՛ ընդունողները ունեն որոշակի տվյալներ՝ հասարակության պատրաստվածության մասին, ապագա հասարակության մասին, այն սերնդի, որը ակամա հայտնվեց «անկախության փորձանոթում» եւ ենթարկվեց ֆիզիկական, կենսաքիմիական ու հոգեւոր փորձարկումների եւ ենթարկվում է առ այսօր: Մեր դարավոր մշակույթի ծառին քողարկված ու հետեւողական կերպով պատվաստվեցին զանազան ու զարմանազան «ենթամշակույթներ», որոնց պտուղները քաղում ենք այսօր: Օձի ձագը օձ է դառնում, եւ «ենթամշակույթները» սպառնում են դառնալ մայր - մշակույթ: Անկախության տարիներին հոգեւոր վերազարթոնքը թերեւս հակապատվաստանյութ հանդիսացավ եւ էապես փոխեց նախապես ծրագրված ու գծագրված պատկերը:
Նրանք, ովքեր զերծ մնացին աստվածային օրհնությունից, ենթարկվեցին զանազան տրանսֆորմացիաների՝ ընդհուպ մինչեւ նախասկզբնական աստվածակերպության կորուստ, Սուրբ Հոգու տաճար դառնալու փոխարեն, դարձան դիվաբնակ մեհյաններ, ինչը մենք տեսնում ենք այսօր: Մարդը մարդ է, երբ Արարիչ Աստծո հետ է: Մարդը ինքը, լինելով կրոնական էակ, միշտ էլ ունի աստծո՝ պաշտամունքի առարկայի կարիք, եւ եթե նա չի ճանաչում Ճշմարիտ Աստծուն, նա կպաշտի ձեռքի տակ եղածը: Այսօր՝ մարդու իրավունքների պաշտպանության դարում, մարդը խորապես եւ ստոր կերպով անիրավված ու խաբված է, եւ ծաղրված են նրա ամենանվիրական զգացումները եւ ամենաթանկ ապրումները: Մարդկային հասարակության առաջնորդները բոլոր դարերում ականջալուր են եղել «երկրպագիր ու կստանաս» սատանայական հրահանգին՝ հուսալով դրանից առավելագույն շահ կորզել:
Իրականում նրանք ինքախաբեության անելանելի որոգայթներում են, առավելագույն կորուստներ են կրում՝ զրկվելով եւ՛ իրենց նկրտումներից, եւ՛ իրական հնարավորություններից, որ կարող էին ունենալ Աստծուց չհրաժարվելու դեպքում: Բայց սարսափելին այդ մի քանի տասնյակ առաջնորդների կորուստը չէ, այլ դրանց առաջնորդությանը իրենց անձերը վստահած բազմամիլիոն մարդկանց կորուստը:
«Անկարելի է, որ գայթակղություն չգա, բայց վա՜յ է նրան, ում ձեռքով կգա: Նրա համար լավ կլիներ, եթե իր պարանոցից երկանաքար վեմ կախվեր, եւ նա ծովը գցվեր, քան թե այս փոքրիկներից մեկին գայթակղեցներ: Զգույշ եղեք ձեր անձերի համար»
Ղուկ.17.1-3:
Այսօր առավելապես հենց փոքրիկներն են գայթակղվում: Աշխարհի գայթակղողները իրենց արժանի վախճանով են հեռացել աշխարհից այնտեղ, ուր կրակը չի մարում ու որդը չի սատկում, ուր լաց է եւ ատամների կրճտում: Նրանք բոլորը գալիս են ու գնում եւ այդ կորստաբեր ընթացքի միջակայքում մոտեցնում են Անօրենի գալուստը. «Որին Տեր Հիսուս պիտի կործանի Իր բերանի շնչով եւ պիտի ոչնչացնի Իր հայտնությամբ Իր գալստյան ժամանակ: Նրա՝ Անօրենի գալուստը Սատանայի ներգործությամբ է, ամենայն զորությամբ, նշաններով, խաբեբայական զորավոր գործերով եւ անիրավության բոլոր պատրանքներով կորստյան մատնվածների վրա. եւ այդ ամենը այն բանի փոխարեն, որ չընդունեցին ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն: Դրա համար էլ Աստված նրանց պիտի ուղարկի զորավոր մի մոլորություն, որ նրանք հավատան ստին եւ դատապարտվեն բոլոր նրանք, որ չհավատացին ճշմարտությանը եւ հաճույք գտան անօրենության մեջ» Բ Թես.2;8-11:
Երեցկին` Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս